Լրահոս
Քաղաքական
19:33
17.11.22
118

Ամերիկացի գեներալ-մայոր Լասիկան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Img default alt hy

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Գեներալ-մայոր Լասիկան ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նա նաև ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված զինծառայողների հիշատակին։