Լրահոս
Հասարակական
12:14
23.04.22
113

Ամենկարևոր իրադրաձություններից մեկն է. բոլորին սպասում ենք մասնակցելու Ջահերով երթին. Արսեն Բաբայան

Img default alt hy

Այսօր սպասվում է ամենկարևոր իրադրաձություններից մեկը, ժամը 18:00-ին մենք կհավաքվենք Ազատության հրապարակում, և երթով կմիանանք Հանրապետության հրապարակ՝ ջահերով երթ իրականացնող մեր մյուս հայրենակիցներին: Ազատության հրապարակում լրագրողի հարցին ի պատասխան ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

«Բոլորին սպասում ենք Ազատության հարպարակում, որպեսզի ամփոփենք այս օրերի ընթացքում մեր կատարածը, մեր ապագա անելիքները և շարժվենք ջահերով երթ իրականացնենք»:

Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք պայքարը չի բաժանվում, երբ տարբեր խմբեր են մասնակից, Բաբայանն ասաց.

«Բոլորովին, որովհետև, ի վերջո, բոլորի նպատակը մեկն է՝ պահպանել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը»: