Լրահոս
Քաղաքական
20:20
12.11.22
165

Ամենասարսափելին մեռնողին երանի տալն է. Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

Հայ ժողովրդի իմիջին լրջագույն հարված է հասցվել ու շատ մեծ ջանքեր են պահանջվելու՝ ապացուցելու համար, որ մենք իրականում այդպիսին չենք:Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Ամենասարսափելին մեռնողին երանի տալն է

Եվս մեկ անգամ ապացուցվում է, որ բոլոր չարիքների հիմքում տգիտությունն է:

Համոզված եմ, որ այս ամենը կանցնի կգնա, բայց ամոթի, մեղքի զգացումները մեզ դեռ երկար չեն լքելու: Ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք լինում ու փոփոխությունից հետո էլ դեռ տևական ժամանակ ամաչելու ենք, որ սա է մի որոշ ժամանակ ղեկավարել Հայաստանը ու մեղքի զգացում ենք ունենալու, որ որոշ ժամանակ դա թույլ ենք տվել:

Հայ ժողովրդի իմիջին լրջագույն հարված է հասցվել ու շատ մեծ ջանքեր են պահանջվելու՝ ապացուցելու համար, որ մենք իրականում այդպիսին չենք»: