Լրահոս
Քաղաքական
13:39
28.04.22
229

Ամեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ․ Աննա Գրիգորյան

Img default alt hy

Ճանապարհին որևէ խոչընդոտ չկար. Ճիշտ հակառակը՝ մարդիկ  մեզ ոգևորված միանում են, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ամեն օր տարբեր բնակավայրերից նոր մարդիկ են միանում մեզ։ Ընդհանուր առմամբ, բավականին  ոգևորիչ քայլերթ է»,- հայտնել է  Գրիգորյանը։

«Մեծ հաշվով այն ոգևորությունը, որ կա մեզ մոտ, տեսնում ենք  ժողովրդի մոտ։ Տեսնում եմ միասնականություն և  այդ միասնական, ընդհանուր հավաքական կամքով էլ մենք գնում ենք դեպի Երևանում»,- նշել է պատգամավորը՝ կոչ անելով բոլորին հատկապես մայիսի 1-ին միանալ իրենց միջոցառումներին։