Լրահոս
Արցախ
21:25
16.01.23
103

Ամեն օր 4 ժամ լույս չի լինի Արցախում. մանկական կեր արդեն չկա

Արդեն 36 օր շրջափակված Արցախում առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբուրը, տնտեսվարողների մոտ 20 տոկոսը դադարեցրել է գործունեությունը: Վաղվանից քաղաքացիներին կտրոններ կտրամադրեն որոշ ապրանքներ գնելու համար: Յուրաքանչյուր քաղաքացի կստանա 9 կտրոն՝ ամսական մեկական կիլոգրամ սննդամթերքի և 1 լիտր ձեթի համար։