Լրահոս
Հասարակական
15:57
02.02.26
162

Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան

Img default alt hy

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան սրբազանը լրագրողներին հայտնել է, որ ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա:

«Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել, կկայանա թե ոչ ժողովը, քանի-որ Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսներ երկրից բացակայելու արգելք ունեն, հետևաբար Հայաստանից 6 անդամներ չեն կարող ներկա լինել:

Ամեն պարագայում, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ժողովը խափանվի ու չկայանա:

Բնականաբար սա խոչընդոտ է, Եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա եպիսկոպոսների ներկայությամբ»: