Լրահոս
Հասարակական
16:00
10.02.25
240

Ամբողջ ծանրությունը դնում են մանրածախի վրա․ տնտեսվարողը՝ հարկային նոր օրենքի մասին

Img default alt hy

Օրեր շարունակ տնտեսվարողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով վերանայել շրջհարկերի բարձրացումը։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

Փետրվարի 7-ին Աժ-ում բաց քննարկում էր կազմակերպվել շրջանառության հարկի դաշտում աշխատող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Տնտեսվարողները միաձայն պահանջում էին չեղարկել օրենքը՝ մեղադրելով կառավարությանը, որ «մանր բիզնեսին նեղելով, խոշորների դեմ պայքար է սկսել, միարժամանակ նշելով՝ լավ էլ տեսնում եք, թե ովքեր են հարստանում, երբ ուզեք, խոշորներին կբռնեք»:

Այսօր՝ փետրվարի 10-ին, տնտեսվարողները կրկին կառավարության դիմաց են և կրկին նույն պահանջով, քանի որ ԱԺ-ում նախաձեռնված քննարկումը դրական արդյունքներ չէր տվել:

Մանրամասն՝ տեսանյութում: