Լրահոս
Հասարակական
23:15
07.02.25
286

Ամաչում են և վճարում. նյարդերի պայքար կամ տրանսպորտային աննահանջ բոյկոտ

Երևանում տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն ու ուղեվարձը 100 դրամ դարձնելու համար պահանջով իրազեկման ակցիաները շարունակվում են: 7-րդ օրն է՝ քաղաքացիների մի մասը կամ չի վճարում 150 դրամ, կամ 100 դրամ է վճարում: Նրանք, ովքեր չեն բոյկոտում, փաթեթներից են բողոքում: Շատերը նշում են, որ փաթեթները ամենևին էլ ձեռնտու չեն: Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է նախաձեռնող խմբի նիստ հրավիրել՝ տրանսպորտի հարցով: ՔՊ-ի տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ հանրային տրանսպորտի ռեֆորմն ու հանրային հաղորդակցությանն առնչվող հարցեր են քննարկել ՔՊ-ականները՝ առանց ՔՊ վարչության ղեկավարի: Ինչպես հայտնի է Փաշինյանը երկրում չէ: