Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:44
12.11.22
147

Ալիևը պահանջում է, Փաշինյանն՝ առաջարկում. Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա՝ «ակտիվ շփումներ»

«Բաքուն նոր էսկալացիայի նախապայմաններ է ստեղծում», «Կարող է պատերազմ սկսվել խաղաղության պայմանագրի կնքումից 12 ժամ հետո»:

Երկու մտքի հեղինակն էլ Հայաստանի վարչապետն է: Ագրեսիան կանխատեսելով էլ՝ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ շարունակել Ադրբեջանի հետ շփումները ու հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին: