Լրահոս
Քաղաքական
14:41
25.10.24
227

Ալիևը հաստատել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Տեղեկությունը հայտնում է Ապա գործակալությունը։

Հրամանագրով հաստատվում է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգ»։

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը: