Լրահոս
Տարածաշրջան
11:34
29.04.22
636

Ալիևը դարձյալ Հայաստանին կոչ է արել հրաժարվել տարածքային պահանջներից

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել՝ հրաժարվել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, գրում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:

«Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի մեկուսացված մնալ տարածաշրջանում և գտնվել «կղզի» ռեժիմում», - հայտարարել է Ալիևը:

Ալիևը նաև հայտարարել է, որ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում ԵՄ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման գործում: