Լրահոս
Տարածաշրջան
14:30
03.11.22
101

Ալիևին հրավիրում են Թեհրան. Իրանն ու Ադրբեջանը մարզում են զորքը, Բաքվում ծաղրում են Իրանին

 

Նիկոլ Փաշինյանից հետո Թեհրան կարող է այցելել Իլհամ Ալիևը: Իրանը պաշտոնական հրավեր է ուղարկել Ադրբեջանի նախագահին: Հայտնել է իրանական «Իրնա» գործակալությունը: Բաքուն դեռ պաշտոնապես չի արձագանքել այս հրավերին: Իրանա-ադրբեջանական հարաբերություններում հիմա ցուրտ աշուն է: Բաքվին ակնհայտ դուր չի գալիս, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցով Թեհրանի անզիջում դիրքորոշումը: Միմյանց հասցեին քաղաքական կոշտ հայտարարությունների ֆոնին Ադրբեջանը երեկ Իրանի սահմանին զորավարժություններ է սկսել:Свернуть