Լրահոս
Քաղաքական
09:30
25.10.24
209

Ալիևի խնդիրն այն է, որ սկսի ինչ-որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի». Արա Պողոսյան

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Ես կարծում եմ, որ ռուսաստանյան հանդիպման նախաձեռնողը հատկապես Ալիևն է։ Ու խնդիրը այն չէ, որ Ալիևը ցանկանում է խաղաղության պայմանագիր, այլ հենց այն է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը և այն պահել իր վերահսկողության ներքո։

Այս իրավիճակում Ալիևի խնդիրը այն է, որ  սկսի ինչ որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի» որպես արդեն սկսված գործընթաց, որին պետք չէ խանգարել կամ միջամտել։

Ի դեպ, եթե հիշում եք, 2023 թվականին հենց այդ նպատակով Ալիևը սկսեց շրջանառել բանակցային գործընթացի երկկողմ ֆորմատը, որի մասով անգամ ցույց տվեց, թե իբր կենսունակ ձևաչափ է և դրա արդյունքում տեղի ունեցավ գերիների ազատման սիմվոլիկ գործընթաց։

Վաղը Ալիևը Բայդենին արդեն կտա իր մշտական պատասխանը. «Հայաստանի հետ մենք բանակցում ենք երկկողմ ձևաչափով, որը ունի կոնկրետ արդյունքներ...»:

Իսկ Հայաստանից ինչպես միշտ կհնչեն մելամաղձոտ հառաչներ, թե Ադրբեջանը ուզում է հարձակվել, եթե չտանք իր ուզածը...»: