Լրահոս
Քաղաքական
21:26
19.03.25
248

Ալիևի ամենօրյա ճնշումներն ուժգնանում են. Փաշինյանը պատրաստ է ստորագրել

Հակառակ Հայաստանի խաղաղասիրական ձգտումներին՝ Ադրբեջանն արդեն մեր տեղեկատվական դաշտն է ինտենսիվ գնդակոծում: 4-րդ օրն է՝ Բաքուն Երևանին մեղադրում է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է և շեշտում՝ կրակոցների մասին Ադրբեջանի ներկայացրած փաստերի բացակայությունը: Ադրբեջանը նույնիսկ նոր հնարքների չի դիմում: Հին մարտավարությամբ՝ տեղեկատվական դաշտում ստեղծած լարվածությունն անխոչընդոտ մարտի դաշտ է տեղափոխելու, եթե Հայաստանը չկատարի իր պահանջները, կարծում են ընդդիմադիրներն ու զգոնության կոչում: