Լրահոս
Քաղաքական
23:25
15.11.22
148

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի սենատին արդարությանը ծառայելու համար

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թվիթթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ֆրանսիայի սենատի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունմանը:

«Ժողովրդավարության բնօրրաններից մեկի՝ բարեկամ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին սատարող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ է ընդունել։ Շնորհակալություն մեր գործընկերներին արդարությանը ծառայելու համար»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ այսօր Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և հայատյաց քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։