Լրահոս
Քաղաքական
12:15
01.06.22
166

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

 

-Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

-Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ: