Լրահոս
Քաղաքական
17:17
16.11.22
110

Ալեն Սիմոնյանը պահանջել է անջատել ընդդիմադիր պատգամավորի խոսափողը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջել է անջատել «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի խոսափողը: Սիմոնյանին դուր չի եկել Մանուկյանի այն պնդումը, թե Փաշինյանի իշխանությունն է տապալել բանակում 2017-ին ներդրված «Ես եմ» ծրագիրը:

Այդ ծրագրով զորակոչվողները 5 ամիս ուսումնական փուլից հետո անցնում են ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը՝ տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում են անցկացնում: