Լրահոս
Քաղաքական
15:47
31.05.22
152

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է ասել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է  ասել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ 

«Մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ, ես իրավունք չունեմ նման արտահայտություն անել, քանի որ դա փաստի առջև կկանգնեցնի թե՛ բանակցողներին, թե՛ ողջ բանակցային գործընթացը», - ասել է Սիմոնյանը: