Լրահոս
Իրավական
22:00
11.05.22
291

Ալեն Սիմոնյանի մայրիկի դեմ հաղորդում է ներկայացվել ենթադրյալ հանցագործության մասին

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Ալեն Սիմոնյանի մայրիկի արարքի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահի մայրիկը մայիսի 6-ին երթով անցնող քաղաքացիներին պատշգամբից միջնամատ էր ցուց տվել, թքել նրանց վրա:

Մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնք իրենց համարում են Ալեն Սիմոնյանի մայրիկի գործողություններից տուժածներ, միացել են ստորագրահավաքին: Սահմանդրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայլուրին» հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում է տարել ոստիկանություն: