Լրահոս
Քաղաքական
23:30
15.10.22
142

Ալեն Սիմոնյանի ասածը սրիակայություն է. Աշոտյան

Img default alt hy

Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Այս  մասին իր ֆեյսբուքյան լայվում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:

«Ալեն Սիմոնյանը մի քանի հայտարարություն է արել, որոնց պետք է անպայման անդրադառնալ: Նա ասել, որ խաղաղության պայմանագրում չպետք է որևէ հիշատակում լինի Արցախի մասին, դա կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել Ադրբեջանի մոտ: Այսինքն ըստ նրա, եթե մենք ազգերի ինքորոշման հիման վրա Արցախի հարցը պնդում ենք, որ այն մտնի  այսպես կոչված հայ-ադրբեջանական որևէ փաստաթղթի մեջ, Ադրբեջանը նույն բանը պետք է անի մեր հանդեպ, էդ որտե՞ղի ադրբեջանցիներն են երբևէ ինքնորոշվելու խնդիր դրել, Հայաստանի տարածքում ադրբեջանցիները որտե՞ղ են պատմական հայրենիք ունեցել, իր ասած խորքի մեջ կա սրիկայություն, ստորություն և անբարոյականություն:

Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի նմանատիպ պահանջից: Նիկոլը, Ալենը և մյուսները այնքան են լեզու դրել Ալիևի բերանը,որ նա բաց տեքստով ասում է` Արցախի հայերը պետք է ունենան նույն իրավունքները ու ազատությունները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Ադրնեջանը անգամ չի կարող ապահովել իր «էթնիկ» ծագումով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ոչ մի կերպ, ուր մնաց մյուս ազգերի իրավունքներն ու ազատությունները»,- ասաց նա: