Լրահոս
17:15
31.03.23
159

Ալավերդի քաղաքում` կինոյի չգործող դահլիճում, հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Մարտի 31-ին` ժամը 12։40-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 10 շենքի առաջին հարկում գտնվող կինոյի չգործող դահլիճում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։06-ին։ Կինոդահլիճի սրահում այրվել են մեկ փայտե սեղան՝ մասնակի և 4 հատ ստվարաթղթե արկղ։