Լրահոս
Հասարակական
22:28
14.04.25
557

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

Img default alt hy

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավելի։