Լրահոս
Հայաստան
18:49
28.12.20
64

Ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել. պատասխանատուն թիվ 1 դավաճանն է. Արծվիկ Մինասյան

Img default alt hy

«Մենք տեսանք, թե Ոստիկանությունն ինչպիսի հրահանգ էր ստացել ու ԱԺ առանձին պատգամավորներ ինչպես էին իրենց պահում՝ պատգամավորին ոչ վայել, խուլիգանական վարքագծով աչքի ընկնելով և փորձելով հրահրել բախումներ քաղաքացիների հետ: Սրա արդյունքում ոստիկանությունը ոչ միայն դուրս եկավ իր լիազորությունների շրջանակից՝ ցուցաբերելով ակնհայտ ապօրինի վարքագիծ, այլ նաև բերման ենթարկվեցին տարբեր բաժիններ 3 տասնյակի կարգի քաղաքացիներ»,- նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ ԱԺ առանձին պատգամավորներ այսօր պատգամավորին ոչ վայել, խուլիգանական վարքագծով աչքի ընկան՝ փորձելով հրահրել բախումներ քաղաքացիների հետ:

Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր առավոտյան քաղաքացիները ակցիա էին իրականացնում խորհրդարանի մուտքերի մոտ:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ակցիայի ընթացքում և բերման ենթարկվելուց հետո Ոստիկանության տարբեր բաժիններում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ:

«Մասնավորապես, դրանցից մեկով էլ ես ինքս եմ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, որտեղ շատ հստակ և պատկերավոր ներկայացված են դրվագներ, թե ինչպես են Ոստիկանության ծառայողները խախտելով հավաքների ազատության մասին օրենքը, խոչընդոտել և արգելափակել են քաղաքացիների խաղաղ ակցիա իրականացնելու իրավունքը: Ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառելով զրկել են ազատությունից: Այս բոլորի պատասխանատուն, բնականաբար, թիվ մեկ դավաճանն է, որի ապօրինի հրահանգները Ոստիկանությունը սկսել է շատ ավելի կոպիտ և բիրտ ձևով իրականացնել»,- ասաց նա: