Լրահոս
Իրավական
16:46
28.03.22
345

ԱԻՆ մի քանի աշխատակիցներ Հակակոռուպցիոն կոմիտեում են. ընթանում է նրանց հարցաքննությունը

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահների կողմից այսօր՝ մարտի 28-ին, կատարված խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։ Այս մասին «NEWS.am»-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։

Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այս քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։