Լրահոս
Հասարակական
13:25
03.04.25
1 262

Ահազանգ. Նուբարաշեն ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել, արյունլվա ընկած են, իսկ բուժօգնություն չի ցուցաբերվում

Img default alt hy

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է. «Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն քրեկատարողական հիմնարկից, որ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ Ինձ ասում են, որ դատապարտյալներն արյունլվա ընկած են և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ինչ ենք արել, ինչի համար։

Սա ի՞նչ ջարդ է։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարկանց։ Տեղյակ է Արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված անպաշտպան մարդկանց են ջարդում։ Թշնամին գրավել է երկիրը։ Բռնություն է շուրջ բոլորը»։