Լրահոս
Քաղաքական
14:37
03.11.22
89

Ահաբեկիչներն ԱՊՀ տարածք կարող են ներթափանցել Աֆղանստանից. ԱԽ քարտուղարների հավաք՝ Մոսկվայում

 

«Ահաբեկիչները ԱՊՀ տարածք կարող են ներթափանցել Աֆղանստանից»,- ահազանգել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Նիկոլայ Պատրուշևը ԱՊՀ գործընկերների հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «ԱՊՀ տարածքում մարտահրավերները բացահայտելու համար պետք է կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդները գործի դնեն հզոր վերլուծական ռեսուրսները»,- ասել է Ռուսաստանի նախագահը ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման ժամանակ: ԱԽ քարտուղարների 10-րդ հավաքին մասնակցում է նաև Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:Свернуть