Լրահոս
Քաղաքական
21:50
23.10.24
238

Ահաբեկչությունը և անմեղ մարդկանց վնաս հասցնելը արդարացում չունեն. ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայում կատարվածը

Img default alt hy

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի էջում դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչությունը:

«Անկարայում այսօր տեղի ունեցած հարձակումը ցույց տվեց, որ ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունեն։ Հայաստանն, ինչպես բազմիցս ասվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևին ու բռնության նմանատիպ գործողություններին»,- գրված է հայտարարության մեջ։