Լրահոս
Տարածաշրջան
21:15
13.11.22
296

Ահաբեկչություն՝ կնոջ հնարավոր մասնակցությամբ. Էրդողանը՝ Ստամբուլի պայթյունի մասին

Img default alt hy

Այսօր ուժեղ պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում՝ Իսթիքլալ առևտրային բանուկ փողոցում։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղիղ եթերում դատապարտել է «ստոր հարձակումը», որի պատճառով կա 6 զոհ և 53 վիրավոր»:

«Այս ստոր հարձակման հեղինակները կբացահայտվեն, թող մեր ժողովուրդը վստահ լինի, որ մեղավորները կպատժվեն»,- ասել է նա:

Պայթյունը, որի պատճառը դեռ հայտնի չէ, տեղի է ունեցել կեսօրից հետո, Երևանի ժամանակով՝ 17:00-ին: Այդ ժամին, հատկապես, հոծ բազմություն է լինում Իստիկլալ փողոցում:

«Առաջին դիտարկումները հուշում են, որ գործ ունենք ահաբեկչության հետ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահն` ավելացնելով, որ «հնարավոր է մի կնոջ մասնակցությամբ է եղել պայթյունը»:

Նա լրացուցիչ մանրամասներ չի հայտնել ու միայն վստահեցրել է. «Թուրքիան և թուրք ազգին սարսափեցնելու փորձերը չեն կարող հաջողել ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ինչպես երեկ չի հաջողվել վախեցնել թուրքերին»: