Լրահոս
Քաղաքական
15:42
27.04.22
267

ԱԳՆ շենքի մոտ արյունոտ ձեռքերով շապիկներ են բերվել

Img default alt hy

Այսօր «Para TV»-ի լրագրողներն ու աշխատակիցները ՀՀ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել։

Նրանց ուսերին եղել են Հայաստանի ու Արցախի դրոշներ, ձեռքներին՝ պաստառներ՝ «Ամոթ», «Զիջելու հայրենիք չունենք», «Հայաստանը լինելու է, Արցախը լինելու է», «Մի կործանեք երկիրը», «Մինչև լավ ապրելը դեռ պետք է ապրել» գրություններով:

Նրանք իրենց հետ բերել էին արյունոտ ձեռքերով շապիկներ, որոնք դրել են աստիճանների վրա: