Լրահոս
Ժամանց
12:00
01.06.22
244

Աղքատ ձկնորսը պատահաբար հազվագյուտ ձուկ է բռնել ու միլիոնատեր դարձել

Img default alt hy

Պակիստանցի աղքատ ձկնորսը հանկարծ հարստացել է այն բանից հետո, երբ պատահաբար հազվագյուտ ձուկ է բռնել, «News.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «ProPakistani»-ն:

Ինչպես պատմել է տղամարդը, ինքը ձկնորսություն է անում Արաբական ծովում՝ Գվադար շրջանի ափին։ Երբ ցանցը հանել են, պարզվել է, որ նրա որսը ձուկ է, որին տեղացիներն անվանում են սուվա։ Այն հանդիպում է Օմանի ծոցի ջրերում, սակայն՝ շատ հազվադեպ, և շատ թանկ արժի։ Որսի քաշը կազմել է 48,5 կիլոգրամ։

Հաջողակ ձկնորսը պատմել է, որ երբ վերադարձել է ափ, ձկան շուրջը հսկայական բազմություն է հավաքվել։ Պակիստանցին հրճվանք է ապրել՝ մտածելով, որ վերջապես կազատվի աղքատությունից։ Տղամարդն աճուրդի է հանել սուվան ու միլիոնատեր դարձել՝ վաստակելով ավելի քան 10 միլիոն պակիստանյան ռուփի։