Լրահոս
Հասարակական
14:34
23.10.24
201

Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենաներով

Img default alt hy

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար, մասնավորապես՝ «ԿամԱԶ» մակնիշի 8 և Hovo մակնիշի 6 նոր մեքենաներով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

 «Սանմաքրման աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման՝ բոլոր վարչական շրջաններում աշխատակիցներին հատկացվելու են տարածքներ՝ ապահովված լոգարաններով, հանդերձարաններով»,- ասված է հաղորդագրության մեջ: