Լրահոս
Քաղաքական
19:05
17.11.22
92

ԱԳ փոխնախարարը կարևորել է Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ձևավորված սերտ գործակցությունը

Img default alt hy

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և ԶՖԳ միջև ձևավորված սերտ գործակցությունը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գործակալության հետ համագործակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ.» ճանապարհային քարտեզի դրույթների իրագործման ընթացքին (ստորագրվել է 2021թ. դեկտեմբերի 9-ին)։

Կողմերը մտքեր են փոխանակել ԶՖԳ կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ, ինչպես նաև հնարավոր նոր ծրագրերի իրականացման շուրջ։