Լրահոս
Քաղաքական
16:29
17.03.25
161

Ադրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

«Ադրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում. որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնել, խաբել, թմրեցնել, ասել որ վերջ, ամեն ինչ վերջացել է, կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են ջենտլմենական համաձայնության փոխադարձ տարածքների նկատմամբ որևէ հավակնություններ չունեն, ճանապարհների ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության պահպանությամբ, այդ ամենը սուտ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: