Լրահոս
Հասարակական
11:48
26.02.22
200

Ադրբեջանը,որը մի քանի օր առաջ ՌԴ-ի հետ հռչակագիր էր կնքել, քվեարկությունից «սիրուն թռել է»․ Մարուքյան

Img default alt hy

Երեկ ԵԽ նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ֊ում ՌԴ անդամությունը կասեցնելու քվեարկության ժամանակ Ադրբեջանը, որը մի քանի օր առաջ ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության մասի 43 կետանոց հռչակագիր էր կնքել, որևէ կերպ չի աջակցել իր դաշնակցին և քվեարկությունից «սիրուն թռել է»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանն իր դաշնակցին՝ Ռուսատանի Դաշնությանը, թողել է միայն Հայաստանի աջակցության հույսով: Հուսով եմ՝ ՌԴ իշխանությունները հետևություններ կանեն այս ամենից»,- գրել է նա։