Լրահոս
Արցախ
14:34
26.03.22
230

Ադրբեջանը նորից դիմել է ագրեսիվ գործողությունների. ՊԲ

Մեկուկես ժամ առաջ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն Արցախի արևելյան սահմանագոտում կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառել՝ փորձելով առաջխաղացում ապահովել՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքում:

Պաշտպանության բանակը հայտնում է, որ հայկական ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:

Ձեռնարկվում են քայլեր Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: