Լրահոս
20:05
19.05.22
244

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում․ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ

Img default alt hy

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: