Լրահոս
Արցախ
22:40
14.11.22
135

Ադրբեջանը կրակում է խաղաղ բնակիչների ուղղությամբ. 9 օրում երկու կրակոց՝ Խրամորթում

Այսօր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պաշտպանության նախարարությունները ստիպված են եղել հերքել Բաքվի տարածած լուրերը հրադադարի խախտման մասին: Սա այն դեպքում, երբ շաբաթ երեկոյան ադրբեջանցիներն են կրակել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան դիրքերի ուղղությամբ: Նույն օրը քաղաքացիական է վիրավորվել թշնամու կրակոցից Արցախում:

45-ամյա Արտիկ Հայրապետյանը ավելի ուշ պատմել է, որ ռուս խաղաղապահների աչքի առաջ է եղել հրադադարի խախտումը, բայց նրանք չեն փորձել սաստել ադրբեջանցիներին: