Լրահոս
Քաղաքական
21:28
23.04.25
233

Ադրբեջանը կրակոցներով հասնում է իր նպատակներին. ճնշումը մեծանում է Հայաստանի վրա

 

Թշնամու կրակահերթերը Հայաստանի արևելյան սահմաններին անպատասխան թողնելով՝ Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է առաջ քաշել ծեծված թեզը՝ «Չենք արձագանքում, որ պատերազմ չլինի»: Ինչպես կրակոցների ձայներին սովորած սահմանամերձ գյուղերի բնակիչները, այնպես էլ ընդդիմադիրները չեն հավատում ՔՊ-ականների այդ հայտարարությանը և վստահ են՝ Բաքուն նոր զիջումներ է փորձում կորզել և կրակոցներով ճնշում է Հայաստանի անունից բանակցողներին: