Լրահոս
Հասարակական
13:28
14.04.25
151

Ադրբեջանը կրակել է Խնածախի ուղղությամբ. վնասվել է գյուղի մշակույթի տունը

 

Կիրակի ադրբեջանական կրակոցից վնասվել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տունը: Տեղեկությունը հայտնում է մեր Պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմանում են ադրբեջանցիները կրակել բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին Երևանը կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Ինչպես գիտեք, մարտի վերջին Խնածախում ադրբեջանցիների կարկոցների հետևանքով տներից մեկի տանիքն էր վնասվել, մեկ այլ դեպքով՝ տներից մեկի պատուհանը: Ըստ խնածախցիների՝ դա գյուղապետի տունն է եղել: