Լրահոս
19:10
21.05.22
432

Ադրբեջանը կրակ է բացել. կա վիրավոր. ՀՀ ՊՆ

Img default alt hy

Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային  Գոռ Աղվանի Գյուլսարյանը: 

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: