Լրահոս
Հասարակական
09:30
15.10.22
1 058

Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Img default alt hy

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: