Լրահոս
Իրավական
14:00
13.02.25
365

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան

Img default alt hy

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան՝ պահանջելով փոխհատուցել իբրև թե Արցախում շրջակա միջավայրի և եզակի բնության «ոչնչացման» համար, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Հայաստանի գործողությունները անդառնալի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին ու տեսակներին:

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում կենսամիջավայրերի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար, մասնավորապես՝ այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա։

Խոսքը նաև լայնածավալ անտառահատումների, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումների, հանքարդյունաբերական գործուենության և հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին է»,- ասված է հաղորդագրությունում։