Լրահոս
Քաղաքական
13:47
03.12.22
198

Ադրբեջանը դիմում է սադրանքի՝ Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման համար․ Թագուհի Թովմասյան

Img default alt hy

Ադրբեջանը դիմում է սադրանքի՝ Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար, ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով այսօրվա միջադեպին։

«Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: 

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ», - գրել է նա: