Լրահոս
Արցախ
11:30
24.03.22
1 428

Ադրբեջանը ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Img default alt hy

Չեմ կասկածում իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես։ Պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որովհտև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային այս օրինակը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի։ Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբությունները ուսումնասիրելու»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձում է անհնար դարձնել արցախահայության ապրելը հայրենիքում։

Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը ամենուր թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 44-օրյա պատերազմում․

«Ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը և խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու մասին»։