Լրահոս
Հասարակական
13:38
07.02.22
516

Ադրբեջանը 8 հայ ռազմագերի է վերադարձրել Հայաստանին

Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: 

Նրանք են.

Տարզյան Սարգիս

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ