Լրահոս
Միջազգային
12:08
03.02.26
452

Ադրբեջանում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցած քաղաքացիներ են ձերբակալվել

Img default alt hy

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը քրեական պատասխանատվության է ենթարկել Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների, ովքեր մասնակցել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողություններին։

Միևնույն ժամանակ, ՊԱԾ-ն զգուշացրել է, որ այլ պետությունների տարածքում հակամարտություններին մասնակցելը հանգեցնում է խիստ քրեական պատասխանատվության: Ըստ գերատեսչության՝ պատերազմի գոտում ադրբեջանցիների շրջանում կան բազմաթիվ զոհեր, անհետ կորածներ և գերիներ։