Լրահոս
Միջազգային
20:11
28.04.25
180

Ադրբեջանում իրեն օտար չի զգում Իրանի նախագահը և ճանապարհ է տալիս Ալիևին՝ դեպի Նախիջևան

 

Իրանի 120 հոգանոց պատվիրակությունը Ադրբեջանում է՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ: Ուշագրավ հայտարարություն է արել Իրանի նախագահը Բաքու այցից առաջ: Փեզեշքիանն Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Իրանի դիրքորոշումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ կարևորելով երկրների տարածքային ամբողջականության հարգումն ու միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը: Նա ընդգծել է, որ Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, արդեն աշխատանքներ են տարվում ու կան պայմանավորվածություններ: