Լրահոս
Արցախ
14:44
24.03.22
182

Ադրբեջանն ապացուցում է, որ ինքն է հեղինակել Արցախի գազատարի պայթյունը. Փաշինյան

«Ադրբեջանն ապացուցում է, որ ինքն է հեղինակել Արցախի գազատարի պայթյունը»,- կառավարության նիստին հայտարարել է վարչապետը:

Փաշինյանն այսպես անդրադարձել է Արցախում գազամատակարարման խափանմանը: Ըստ նրա՝ մարտի 7-ին է Արդբեջանը պայթեցրել իր վերահսկողության տակ հայտնված գազատար խողովակը, ապա այն վերանորոգել է ու փական դրել վրան:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն այսպիսի քայլերով փորձում է շեղել խաղաղության օրակարգից: