Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:50
15.11.22
151

Ադրբեջանին պատժող բանաձև՝ Ֆրանսիայի Սենատում և 1700 արցախցու ստորագրություն՝ Մակրոնի սեղանին

Ադրբեջանի նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ սահմանվեն Ֆրանսիայի Սենատի նոր բանաձևով: Կոչ են անում նաև բռնագանձել ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքը ու ադրբեջանական գազի ու նավթի ներմուծման վրա արգելք դնել:

Որպես աջակցություն սենատի քննարկմանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց են հավաքվել պատերազմից հետո Արցախից տեղահանվածները:

Նրանք հույս ունեն, որ Ֆրանսիան ոչ միայն մարդասիրակա՛ն գրասենյակ կբացի Արցախում, այլև ռազմական ներկայություն կունենա: