Լրահոս
09:46
07.11.22
453

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 6-ի  լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 08:00-ի դրությամբ՝ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: